Շվեդիան մինչեւ 360 հազար գաղթական կընդունի 2015-2016 թվականներին
ՄիջազգայինՇվեդիան այս տարի կընդունի 140-190 հազար փախստականների (նրանցից 29-40 հազարը դեռահասներ են՝ առանց ծնողների ուղեկցության) եւ 100-170 հազար հոգու (16-33 հազար դեռահասներ)՝ հաջորդ տարի: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տեղ են գտել երկրի Միգրացիոն վարչության նոր կանխատեսման մեջ, որը հրապարակվել Է հոկտեմբերի 22-ին:
«Միգրանտների հետ կապված ներկա իրադրությունը նախադեպը չունի արդի պատմության մեջ: Քանի որ սահմանային հսկողությունը բացակայում Է, անհրարին Է հետեւել, թե որքան շատ մարդիկ են ապաստան խնդրում»,-հատուկ մամուլի ասուլիսում նշել Է վարչության ղեկավար Անդերս Դանիելսոնը:
Նախնական հաշվարկների համաձայն՝ ապաստան ստացած միգրանտների համար վարչության ծախսերը կարող են կազմել 27,7 մլրդ կրոնա՝ 2015 թվականին, 60,3 մլրդ կրոնա՝ 2016 թվականին եւ 73 մլրդ կրոնա՝ 2017 թվականին (ավելի քան 3 մլրդ, 6,6 մլրդ եւ 7,8 մլրդ եվրո՝ համապատասխանաբար):
Հոկտեմբերի 21-ի տվյալների համաձայն՝ 9,8-միլիոնանոց Շվեդիա ժամանած փախստականների թիվն այս տարվա առաջին ոչ լրիվ 10 ամսվա ընթացքում արդեն մոտեցել Է ռեկորային 100 հազարի: Սա Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն Է բնակչության մեկ շնչի հաշվով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: