Վրաստանի նախագահը կոնսուլտացիաներ Է սկսում երկրի կայունությունը պահպանելու համար
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քաղաքացիական կայունությունը պահպանելու համար բանակցություններ Է սկսում քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական կորպուսի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նախագահն այն կարծիքին Է, որ վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով դատաքննությունը, որը լայն արձագանք Է գտել հասարակության մեջ, եւ կտտանքների վերաբերյալ սկանդալային տեսագրությունների տարածումը, որոնք հրապարակվել են անցած կիրակի օրը, նպաստել են քաղաքական կլիմայի Էսկալացմանը եւ նախադրյալներ ստեղծել սահմանադրական կարգի խախտումների եւ քաղաքացիական դիմակայության համար:
«Ելնելով ստեղծված իրադրությունից՝ այժմ ես կոնսուլտացիաներ եմ սկսում քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական կորպուսի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որպեսզի պահպանվի քաղաքացիական կայունությունը, խաղաղությունը եւ մեզ համար ամենագլխավորը՝ սահմանադրական կարգը»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:
Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ այս շաբաթ արդեն երկրորդ անգամ դատական լսումներ են անցկացվում «Ռուսթավի-2»-ի գործով, ընթանում Է բողոքի ակցիա: Հավաքվածները երկրի իշխանություններին մեղադրում են ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու մեջ:
Հոկտեմբերի 18-ին Համացանցում տարածվել Է տեսագրություն, որում ներկայացված են կտտանքների եւ բռնաբարման կադրեր, որոնք, ինչպես պարզվել Է, ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների կողմից կատարվել են 2011 թվականին: Բռնության զոհ Է դարձել երկու մարդ, որոնց առեւանգել եւ տեղափոխել են Զուգդիդի շրջանի անտառում հատուկ սարքավորված գետնափոր տուն:
Կտտանքների տեսակադրերի տարածման կապակցությամբ Վրաստանի քաղաքացիներն արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ են անցկացնում «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը վերացնելու պահանջով, հաղորդել Է Sputnik գործակալությունը: