Մերձավորարեւելյան «քառյակը» հոկտեմբերի 23-ին հանդիպում կանցկացնի Վիեննայում. Մոգերինի
ՄիջազգայինՀոկտեմբերի 23-ին Վիեննայում կկայանա պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման խնդրով միջազգային միջնորդների «քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն, ՄԱԿ) նախարարական հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում հայտնել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգու թյան քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:
Նման հանդիպում անցկացնելու առաջարկությամբ հոկտեմբերի 21-ին հանդես Է եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա դրա շուրջ խոսել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Նույն օրը Վիեննայում կկայանա Լավրովի եւ Քերիի հանդիպումը Սիրիայի շուրջ, որին կմասնակցեն նաեւ Սաուդյան Արաիբայի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Իսրայելի եւ Արեւմտյան ափի իրադրությունը կտրուկ սրվել Է երեք շաբաթ առաջ: Այդ ընթացքում իրականացված չորս տասնյակ ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է ինն իսրայելացի, բախումների եւ հարձակումների ընթացքում սպանվել են 50-ից ավելի պաղեստինցիներ, որոնց գրեթե կեսը, ըստ իսրայելական կողմի տվյալների, հարձակումների մասնակիցներն են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: