Մոգերինին հանդես է եկել Սիրիայի անցումային գործընթացին Ասադին ներգրավելու օգտին
ՄիջազգայինԵվրոպական միության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին այդ երկրում քաղաքական անցումային գործընթացին ներգրավելու օգտին:
«Կարծում եմ, որ Իրաքի փորձն օգնել է մեզ, և անհրաժեշտ է երաշխավորել, որ քաղաքական և անցումային գործընթացն ապահովում են ոչ միայն անվտանգությունը, այլև դրանում հասարակության բոլոր հիմնական մասերի ներգրավումը»,- Մոգերինիի խոսքերն է մեջբերել Reuters գործակալությունը:
Մոգերինին ընդգծել է, որ հենց դրա ուղղությամբ են իրենք աշխատում, քանի որ Ասադն անցումային գործընթացում պետք է լինի մեկնարկային փուլի բաղկացուցիչ մասը լինի: