Վրաստանի նախագահը օտարերկրյա դիվանագետների հետ քննարկել Է երկրի իրադրությունը
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում Է անցկացրել դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրում շիկացած իրադրությունը, տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ներին:
Վրաստանի իրադրությունը սրվել Է «Ռուսթավի-2»-ի գործով դատավարության կապակցությամբ, որը լայն արձագանք Է գտել վրաց հասարակության մեջ, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում տարածված տեսակադրերի պատճառով, որոնցում ներկայացված են կտտանքների եւ բռնությունների տեսարաններ, որոնք, ինչպես պնդում են դատախազությունում, 2011 թվականին իրականացրել են ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները:
«Մեզ համար կարեւոր են այս կոնսուլտացիաները, մեզ համար կարեւոր Է միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը, Վրաստանի իրադարձությունների վերաբերյալ նրանց կարծիքը, գնահատականները: Այս կոնսուլտացիաները ծառայում են հենց այն բանին, որ իրադրությունն առավելագույնս կարգավորվի երկխոսության ռեժիմով»,-լրագրողներին ասել Է նախագահի միջազգային գործերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Հոկտեմբերի 22-ին Վրաստանի նախագահը ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է, որ քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական կորպուսի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ բանակցություններ Է սկսում քաղաքացիական կայունությունը պահպանելու համար, հաղորդել Է Sputnik-ը: