Ռուսական ինքնաթիռներն ահաբեկիչների 819 օբյեկտ են ոչնչացրել
ՄիջազգայինՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Սիրիայում ռուսական ավիացիայի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողության միջանկյալ արդյունքները: Գերատեսչությունից հաղորդել են, որ գործողության ընթացքում ռուսական ինքնաթիռները կատարել են 934 մարտական թռիչք և ոչնչացրել ահաբեկիչների 819 օբյեկտ. փոխանցում է ren.tv-ն:
Վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ռմբակոծիչները ոչնչացրել են ահաբեկիչների 363 օբյեկտ, այդ թվում՝ 71 հրամանատարական կետ, կապի կենտրոն, 30 պահեստ, զինյալներին պատկանող 252 հենակետ և դաշտային ճամբար: