Մոսկվայից Թեհրան զբոսաշրջային գնացք է գործելու
Միջազգայինnews.am-ը գրում է.
Golden Eagle Luxury Trains ընկերությունը մտադիր է զբոսաշրջիկների համար Թեհրան-Մոսկվա երկաթգծային երթուղի բացել, որը կանցնի Մետաքսի մեծ ճանապարհի երկայնքով, հայտնում է The Financial Times-ը: Ռուսաստանից Իրան ճանապարհին զբոսաշրջիկները կանցնեն եւս երեք երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի տարածքներով:
Երթուղու երկարությունը 6 հազար մղոնից քիչ ավելին է՝ մոտավորապես 10 հազար կիլոմետր: Զբոսաշրջիկները պետք է 14 գիշեր անցկացնեն գնացքի թանկարժեք կուպեում, որը ձեւավորված է հյուրանոցային համարի ձեւով: Բացի դրանից երթուղու արժեքը ներառելու է մեկ գիշեր՝ Մոսկվայի եւ երկու գիշեր՝ Թեհրանի հյուրանոցներում : Նման ուղեւորությունը մեկ զբոսաշրջիկի համար 13.59 հազար բրիտանական ֆունտ կարժենա, հայտնում է NEWSru–ն:
Երթուղու կազմակերպիչները նշում են, որ այս նախաձեռնությունը մեկ հիմնական խոչընդոտ ունի՝ գծերի լայնությունը: Ռուսաստանում ու ԱՊՀ երկրների մեծ մասում երկաթգծերը զգալիորեն ավելի լայն են: Այս խնդիրը լուծելու համար առաջարկում են Թուրքմենստանում գնացքը հատուկ «սայլակների վրա դնել», որոնց օգնությամբ գնացքը կհասնի Իրանի Սարախս սահմանամերձ քաղաքին: