Ռուսաստանը հրաժարվում է 70 մլն փոխհատուցում վճարել Վրաստանին` ՄԻԵԴ-ի վճռով
ՄիջազգայինՄոսկվան հրաժարվում է 70 մլն եվրոյի փոխհատուցում վճարել Թբիլիսիին` Ռուսաստանից վրացիների արտաքսման գործով ՄԻԵԴ-ի վճռի շրջանակներում:
«Ամերիկայի ձայնի» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ Վրաստանը Ռուսաստանի դեմ դատը եվրոպական դատարանում շահել էր 2014-ին:
2006-ին Ռուսաստանը Վրաստանի 154 քաղաքացու էր արտաքսել երկրից այն բանից հետո, երբ Վրաստանը հայտարարել էր 4 ռուսաստանցի լրտեսների ձերբակալության մասին: Վրացական կողմը պնդում է, որ արտաքսվածների թիվը մի քանի հազար է եղել:
Պաշտոնական Թբիլիսիում կարծում են, որ չնայած բոլոր խուսանավումներին, Ռուսաստանը ստիպված կլինի վճարել փոխհատուցումը: Իսկ Մոսկվայից հայտարարել են, որ այդ թիվը` 70 մլն-ը, ընդամենը վրաց իշխանությունների ախորժակի դրսևորում է: