Ֆինլանդիայի նախագահը միգրանտներին խորհուրդ է տվել ֆիններեն սովորել կոմիքսների օգնությամբ
ՄիջազգայինՖինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն միգրանտներին խորհուրդ է տվել ֆիններեն սովորել կոմիքսների օգնությամբ։ Այս մասին հաղորդում է Ilta Sanomat-ը։
Երբ Հելսինկիում գրքի ցուցահանդես-տոնավաճառում երկրի նախագահին խնդրել են նշել մի քանի գրքի անուն, որոնք կարող են օգտակար լինել միգրանտների համար, նա նշել է Ալեքսիս Կիվիի «Յոթ եղբայրներ» վեպը եւ «Դոնալդ Դաքը»-ը, որը ֆինների շրջանում շատ հայտնի է։
«Ոմանց կօգնի ֆիններեն սովորել Դոնալդ Դաքի մասին կոմիքսների ընթերցումը։ Սա լեզվի ուսուցման շատ լավ հավաքածու է։ Այնպես որ միգրանտների համար եւս դա վատ չէր լինի»,-ընդգծել է երկրի նախագահը։
Ավելի վաղ նշվել էր, որ Ֆինլանդիան փախստականների վրա օրական մեկ մլն եվրո է ծախսում։