ԱՄՆ ծանր զինտեխնիկան ժամանել է Էստոնիա
ՄիջազգայինԱՄՆ-ի ծանր զինտեխնիկայի շարասյունը հասել է Էստոնիա: Ռազմական ոստիկանության ուղեկցությամբ այն Վալգա կայան է հասել Լատվիայից: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով էստոնական Valgamaalane պարբերականին:
Տեխնիկան վերջնակետին՝ Տապա զինվորական քաղաք կհասնի հոկտեմբերի 26-ին: Ծրագրվում է Էստոնիա փոխադրել շուրջ 40 միավոր ծանր տեխնիկա, այդ թվում՝ չորս M1A2 Abrams տանկ, 10 հետեւակային Bradley մեքենա եւ երեք Paladin ինքնագնաց:
Տեխնիկան նախատեսված է ԱՄՆ-ի երրորդ հետեւակային դիվիզիայի զինծառայողների համար, որոնք Էստոնիայում ծառայելու են երկրում ամերիկյան զորքերի տեղակայման շրջանակում: