Կանադայում նավի խորտակման հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ
ՄիջազգայինԿանադայի Տոֆինո քաղաքից (Բրիտանական Կոլումբիայի մարզ) ոչ հեռու «Լեւիաֆան II» զբոսանավի խորտակման հետեւանքով զոհվել է երեք մարդ, հաջողվել է փրկել ինը հոգու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CBC հեռուստաալիքը:
Տոֆինոյի շտապօգնության ծառայության տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, չորսը՝ հոսպիտալացվել, եւս հինգ ուղեւորների փրկարարները կարողացել են օգնություն ցուցաբերել ափին: Մարզի փրկարարական-կոորդինացիոն կենտրոնում հայտնել են, որ աղետի պահին նավում եղել է 27 մարդ: Մնացած ուղեւորների եւ անձնակազմի անդամների որոնումները շարունակվում են:
Նավաբեկության պատճառները պարզվում են: Վարկածներից մեկի համաձայն՝ նավը կարող էր շրջել կետաձուկը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: