ԱՄՆ-ը Հարավային Կորեայում անցկացվող վարժանքներում գործի Է դրել «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը
ՄիջազգայինԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան հոկտեմբերի 26-ին համատեղ ռազմածովային վարժանքներ են սկսել Ճապոնական ծովում, որոնց մասնակցում Է «Ռոնալդ Ռեյգան» ամերիկյան ատոմային ավիակիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը:
Զորավարժությունները կշարունակվեն չորս օր: Դրանցում Հարավային Կորեան գործի Է դրել ռազմանավեր, այդ թվում՝ 7600 տոննա ջրատարողությամբ «Սեչժոն-Տեւանհամ» Էսկադրային ականակիրը, որը հանդերձված Է հակահրթիռային պաշտպանության «Իջիս» համակարգով, ինչպես նաեւ P-3 պարեկային ինքնաթիռներ եւ ավիացիոն այլ տեխնիկա:
«Այս զորավարժությունները պաշտպանողական բնույթ են կրում, դրանք նպատակամղված են ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը ծովում»,-գործակալույթունը մեջբերել Է զինվորական աղբյուրի խոսքը:
Մինչդեռ այդօրինակ վարժանքները ԿԺԴՀ-ում դիտվում են որպես ագրեսիայի դրսեւորում: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունն արդեն դրանք որակել Է որպես «իրադրությունը բարդացնելու» փորձ եւ Կորեական թերակղզում «պատերազմի նախապատրաստում»:
«Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը, որը կոչվում Է «ծովային ամրոց», Ճապոնիայի Յոկոսուկա նավահանգստից Հարավային Կորեա Է ժամանել հոկտեմբերի 23-ին եւ պետք Է վերադառնա ամերիկա-հարավկորեական զորավարժությունների ավարտից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: