Ռուսաստանի հետ երկխոսությունն այլընտրանք չունի. Ղարիբաշվիլի
ՄիջազգայինՎրաստանը հանդես Է գալիս «Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու օգտին»:
Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է Հարավային Կովկասի անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում, որը հոկտեմբերի 26-ին բացվել Է Թբիլիսիում:
«Չնայած Վրաստանի նկատմամբ ՌԴ-ի՝ մեզ համար անընդունելի մի շարք գործողություններին, մենք հանդես ենք գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու եւ այդ կարեւորագույն հարցում պրագմատիկ մոտեցման օգտին»,- նշել Է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ «Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին կոնկրետ քայլեր Է ձեռնարկել առեւտրի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, մարդկանց միջեւ շփումների եւ բոլոր այն ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնման ու զարգացման ուղղությամբ, որտեղ դա հնարավոր Է եղել»:
Ղարիբաշվիլին այն կարծիքին Է, որ «ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու շուրջ երկխոսությունն այլընտրանք չունի»:
Մինչդեռ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն հանրապետության ղեկավարությանն առաջարկում Է «ավելի ակտիվ ուղղակի քայլեր ձեռնարկել ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ