Պեկինը նախազգուշացրել Է, որ Հարավչինական ծովում ԱՄՆ-ի գործողությունները խախտում են ՉԺՀ-ի ինքնիշխանությունը
ՄիջազգայինԱմերիկյան Lassen Էսկադրային ականակրի գործողությունները, որն անօրինականորեն Չինաստանի տարածքային ջրեր Է մտել Հարավչինական ծովում Նանշա վիճելի կղզիների մերձակայքում, խախտում են ՉԺՀ-ի ինքնիշխանությունը եւ սպառնալիքի տակ դնում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանի հայտարարության մեջ:
«Ամերիկյան նավի գործողությունները խախտում են Չինաստանի ինքնիշխանությունն ու նրա անվտանգությունը, սպառնալիքի տակ դնում կղզում գտնվող անձնակազմի ու ենթակառուցվածքի անվտանգությունը: Չինական կողմը վճռական բողոք եւ դժգոհություն Է հայտնում այդ գործողությունների կապակցությամբ»,-նշվում Է հայտարարության մեջ, որը հրապարակված Է գերատեսչության կայքում:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Պենտագոնի մի աղբյուրի, հայտնել Է, որ ամերիկյան Lassen Էսկադրային ականակիրը պարեկային առաջադրանք կատարելիս անցել Է Սուբի եւ Միսչիֆ կղզիների մոտով, որոնք մտնում են Նանշա արշիպելագի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: