ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի մերձենալու համար կան անհրաժեշտ նախադրյալները. Լավրով
ՄիջազգայինԵվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության մերձենալու համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Բելառուսի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարությունների կոլեգիայի համատեղ նիստում:
«Այսօր բլառուս բարեկամների հետ համատեղ քննարկելու ենք Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ փոխշահավետ ու իրավահավասար երկխոսության զարգացման հնարավորությունները: Կարծում ենք, որ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի մերձենալու համար առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները, ներառյալ տնտեսությունների փոխլրացման բարձր աստիճանը եւ առեւտրի միասնական կանոններով առաջնորդվելը:
Վերջերս երկխոսություն սկսելու վերաբերյալ համապատասխան առաջարկները փոխանցվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, հուսով ենք, որ Եվրահանձնաժողովը կառուցողական պատասխան կտա դրանց»,- ասել Է Լավրովը: