Միգրացիոն ճգնաժամը կարող Է խարխլել Եվրամիության հիմքերը. Տուսկ
ՄիջազգայինՄիգրացիոն ճգնաժամի հետեւանքով Եվրոպայում ստեղծված իրադրությունը սպառնալիք Է Եվրամիության գոյության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հոկտեմբերի 27-ին հայտնել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
«Ներկայիս միգրացիոն ճգնաժամը, դատելով ըստ ամենայնի, ամենախոշոր մարտահրավերն Է, որը ԵՄ-ի առջեւ ծառացել Է վերջին տարիների ընթացքում: Չեմ կասկածում, որ այն ի զորու Է խարխլել Եվրամիությունը»,-ասել Է Տուսկը: Նա նաեւ խոստովանել Է, որ միգրանտների մեծ հոսքը եւ դրա հետ կապված իրադարձությունները «իսկական երկրաշարժ դարձան Եվրոպայի քաղաքական ոլորտի համար»:
«Անհրաժեշտ Է երաշխավորել ԵՄ-ի անդամ երկրների եւ հանրակցության ինստիտուտների միասնության պահպանումը»,-ընդգծել Է Եվրախորհրդի նախագահը:
Խոսելով իրադրության կարգավորման միջոցառումների մասին՝ Տուսկը նշել Է «ԵՄ-ի արտաքին սահմանների անվտանգության հարցերով զբաղվող «Ֆրոնտեքս» գործակալությանն այնպիսի մեխանիզմներով օժտելու կարեւորությունը, որոնք կապահովեն ԵՄ-ի սահմանների անվտանգությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: