Տասը երկրների ներկայացուցիչներ Փարիզում կքննարկեն Սիրիայի իրադրությունը
ՄիջազգայինՖրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 27-ին միջազգային հանդիպում կանցկացնեն Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ, որին կմասնակցեն տասը երկրների ներկայացուցիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
«Արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը այսօր երեկոյան աշխատանքային ընթրիքի շուրջ կընդունի հիմնական գործընկերներին, որոնք Ֆրանսիայի հետ միասին մասնակցում են սիրիական ճգնաժամի կարգավորմանը: Խոսքը վերաբերում Է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Քատարի, Թուրքիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին»,-նշվում Է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Սպասվում Է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն Սիրիայում իշխանափոխության հասնելու միջոցները, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի գործողություններն ուժեղացնելու հնարավորությունները:
Ֆրանսիայի ԱԳՆ-ում չեն ճշտել փարիզյան հանդիպման մասնակիցների մակարդակը: Մինչդեռ ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Փարիզ Է ուղեւորվում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: