Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն մինչեւ տարեվերջ. Ռոուհանի
ՄիջազգայինԻրանի նկատմամբ՝ նրա միջուկային ծրագրի կապակցությամբ սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությանը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մեր ծրագրերին համապատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետույթան դեմ սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն մինչեւ 2015 թվականի վերջը»,- ասել Է երկրի գործադիր իշխանության ղեկավարը՝ ընդունելով Իսպանիայի դեսպանի հավատարմագրերը:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը ամբողջովին կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: