Եվրամիությունը ասոցացման համաձայնագիր Է ստորագրել Կոսովոյի հետ
ՄիջազգայինԵվրամիությունը հոկտեմբերի 27-ին կայունացման եւ ասոցացման համաձայնագիր Է ստորագրել Կոսովոյի հետ:
Այդ մասին Twitter-ում հայտնել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մեգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«ԵՄ-ն եւ Կոսովոն այսօր Ստրասբուրգում կայունացման եւ ասոցացման համաձայնագիր են ստորագրել»,-գրել Է նա՝ զետեղելով Մոգերինիի եւ Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆայի լուսանկարը, որոնք ստորագրել են փաստաթուղթը:
Իր հերթին Մոգերինին Twitter-ում նշել Է, որ համաձայնագրի ստորագրումը «կարեւոր օր Է ԵՄ-ի եւ Կոսովոյի հարաբերությունների համար»:
Համաձայնագիրը, որի ստորագրումը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու ճանապարհ Է բացում, կողմերը նախաստորագրել Էին 2014 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: