ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 24-րդ անգամ հորդորել է ԱՄՆ-ին վերացնել Կուբայի շրջափակումը
ՄիջազգայինՄիավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան երեքշաբթի օրը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ իրականացվող առևտրատնտեսական շրջափակման վերացման բանաձևին:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բանաձևին, որը քվեարկության է դրվում 24-րդ անգամ, կողմ է քվեարկել 191 երկիր, իսկ դեմ` միայն ԱՄՆ-ն և Իսրայելը:
ԱՄՆ-ն 1960 թվականից Կուբայի նկատմամբ իրականացնում է առևտրատնտեսական շրջափակում: