ԵԱՏՄ-ում ընդհանուր արժույթ մտցնելու ժամանակը դեռ չի եկել. Բելառուսի ԱԳՆ
ՄիջազգայինԲելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն այն կարծիքին է, որ դեռեւս վաղ է խոսել Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր արժույթ մտցնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ժամանակին Եվրամիությունը շուտ չհասավ միասնական արժույթի ստեղծման: Մենք պետք Է հաշվի առնենք դասերը, թե Եվրամիության, թե ԽՍՀՄ-ի դասերը: Այս փուլում իմաստ չունի խոսել միասնական արժույթի մասին, նախ պետք է հաջողությունների հասնել միասնական տնտեսական տարածքի ստեղծման գործում»,- ասել է նա «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է բելառուս նախարարը եվրասիական ինտեգրացման գործընթացն ավելի դանդաղ է ընթանում, քան ցանկալի կլիներ:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Ներկայում ԵԱՏՄ-ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: