ԵՄ-ն պետք է դառնա թվային տնտեսության համաշխարհային առաջատարը. Օլանդ եւ Մերկել
ՄիջազգայինԵվրամիությունը պետք է աշխարհի առաջատարը դառնա առաջավոր թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոնք հոկտեմբերի 27-ին բանակցություններ են վարել Փարիզում: Երկու ղեկավարները նշել են, որ իրենց երկրները մտադիր են սերտորեն համագործակցել այդ ոլորտում:
«Մենք ցանկանում ենք լինել այն աշխարհամասը, որը թվային ճյուղում կարող է լավագույնը լինել աշխարհում: Իհարկե, գոյություն ունի մրցակցություն, եւ մենք գիտենք՝ որտեղից է այն գալիս, այնպես որ կամ մենք կլինենք հետեւողի դերում կամ՝ առաջատարի: Այդ առումով Ֆրանսիայի եւ Գերմանիայի համագործակցությունը կարող է շատ արգասաբեր լինել»,- ասել է Օլանդը՝ ամփոփելով Ելիսեյան պալատում կայացած ֆրանս-գերմանական հանդիպման արդյունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: