ԱՄՆ-ը կարող է ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություն սկսել Սիրիայում եւ Իրաքում
ՄիջազգայինԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կուժեղացնի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իր պայքարը Սիրիայում եւ Իրաքում՝ տեղական զինված կազմավորումներին աջակցություն ցուցաբերելով ավելի ինտենսիվ ավիահարվածներով եւ ա ռանձին ցամաքային գործողություններով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Մենք ձեռնպահ չենք մնա ԻՊ-ին ճկուն հարվածներ հասցնելու մեր գործընկերների մտադրությանն աջակցելուց կամ ինքնուրույն գործողություններ անցկացնելուց, լինեն դրանք ավիահարվածներ, թե ցամաքային գործողություններ»,- ասել է Քարթերը՝ չճշտելով՝ ինչ է նկատի առնվում «ցամաքային գործողությունների» տակ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դեմ է արտահայտվում Սիրիա ամերիկյան ցամաքային ուժեր ուղարկելուն, բայց Իրաքում գտնվում են 3500 զինվորականներ, որոնք զբաղվում են իրաքյան բանակի ուսուցմամբ: Օբաման ավելի վաղ հայտարարել է, որ ամերիկյան զորքերը ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններին չեն մասնակցելու: