Թուրքիայի քեմալական կուսակցության գլխավոր գրասենյակի վրա կրակած անձը ձերբակալվել է
ՄիջազգայինԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր գրասենյակի վրա զինված հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը: Հարձակումն իրականացրած անձն Ալի Համուրջուն է, սակայն թե որն է նրա գործողության դրդապատճառը, դեռևս հստակեցված չէ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրկուսակցության Անկարայի կենտրոնակայանիվրա հոկտեմբերի 26-ի գիշերը զինվածհարձակում էր տեղի ունեցել: Կենտրոնակայանիշենքի մոտով անցնելիս անհայտհամարանիշերով ավտոմեքենայից 5 գնդակ էրարձակվել: Իրադարձությանն արածարձագանքում ԺՀԿ առաջնորդ ՔեմալՔըլըչդարօղլուն ասել է. «Նման բաներով մեզ վախեցնել հնարավոր չէ: Մենք ուժեղ ենք, պաշտպանում ենքժողովրդավարությունը եւ պատրաստ ենք փոխհատուցել դրա համար»: