Իրանն առաջին անգամ կմասնակցի Սիրիային նվիրված բանակցություններին
ՄիջազգայինԹեհրանի ներկայացուցիչները մտադիր են մասնակցել Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված միջազգային բանակցություններին, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հոկտեմբերի 30-ին կժամանի Վիեննա՝ մասնակցելու Թուրքիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները պատրաստ Է համագործակցել Իրանի հետ: «Մեզ համար կարեւոր Է, որ քննարկմանը մասնակցեն մեր հանգուցային գործընկերները… Իրանի իշխանությունները կարող են հանգուցային գործընկերներ դառնալ, բայց առայժմ այդպիսիք չեն»,-նշել Է Քիրբին:
Իրանը Սիրիային նվիրված միջազգային բանակցություններին մասնակցելու Է առաջին անգամ: Երկիրը Սիրիայի հակամարտության մեջ կարեւոր խաղորդ Է համարվում, որը, ինչպես եւ Ռուսաստանը, պաշտպանում Է գործող նախագահ Բաշար Ասադի շահերը: