ՌԴ-ն Սիրիայում ավելացրել է ռազմական թռիչքներն ահաբեկիչների դեմ
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ավիախումբը վերջին օրերի ընթացքում ավիահարվածներ է հասցրել Սիրիայի վեց նահանգներում տեղաբաշխված ահաբեկչական 118 օբյեկտների ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ ընթացքում ռազմական թռիչքների թիվն աճել է, քանի որ հետախուզ ության արդյունքում հայտնաբերվել է ահաբեկիչների օբյեկտների ավելի մեծ քանակ:
Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների ուղղությամբ:
Այս ընթացքում, օդատիեզերական ուժերն իրականացրել են ավելի քան 100 ռազմական թռիչք` ոչնչացնելով մի քանի հարյուր գրոհային, կառավարման տասնյակ կենտրոններ և ահաբկչական այլ օբյեկտներ:
Բացի այդ, Կասպիական նավատորմի նավերից արձակվել են 26 թևավոր հրթիռներ, որոնք հաջողությամբ ոչնչացրել են ԻՊ-ի օբյեկտները: