Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայում անցկացված ընտրությունները եւ Դոնբասի իրադրությունը
ՄիջազգայինՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում կայացած տեղական ընտրությունները եւ Դոնբասի իրադրությունը:
Այդ մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները նշել են հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ընտրությունների ժողովրդավարական եւ թափանցիկ բնույթը, ինչը հաստատվել Է միջազգային դիտորդների կողմից»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պորոշենկոն Մերկելին հանգամանորեն տեղեկացրել Է Դոնբասում իրադրության զարգացման մասին:
«Կողմերն ընդգծել են Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ «հնարավորությունների պատուհանի» օգտագործման անհրաժեշտությունը, որը բացվել Է Դոնբասում հաստատված հրադադարի շնորհիվ»,- նշել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են նաեւ բարենորոգումների ընթացքն Ուկրաինայում, մասնավորապես, դատական բարեփոխումը, ապակենտրոնացումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը: