ԱՄՆ Պետքարտուղարությունում հույս ունեն, որ Վիեննայում կքննարկվի Սիրիայի անցումային կառավարության հարցը
ՄիջազգայինԱՄՆ-ն հույս ունի, որ Վիեննայում կայանալի հանդիպումը կտա լուրջ արդյունքներ Սիրիայի հակամարտության կարգավորման առնչությամբ եւ առաջին հերթին կքննարկվի անցումային կառավարության կազմը:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Կիրբին: «Մենք կփորձենք առաջարկել եւ տալ հարցերի պատասխան, թե ինչպիսին պետք է լինի Սիրիայում քաղաքական փոփոխությունը: Դա կարեւոր քննարկում է այն առումով, թե ովքեր են լինելու կառավարության կազմում, ինչպես է կազմակերպվելու նրանց աշխատանքը»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը: