18 երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում
ՄիջազգայինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 28-ին ընտրել է 18 երկիր, որոնք երեք տարով, սկսած հունվարի 1-ից, կմտնեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) կազմի մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ձայների անհրաժեշտ մեծամասնություն են ստացել Բելգիան, Բուրունդին, Վենեսուելան, Գերմանիան, Վրաստանը, Քենիան, Ղրղզստանը, Կոտ դ՛Իվուարը, Մոնղոլիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պանաման, Կորեայի Հանրապետությունը, Սլովենիան, Տոգոն, Ֆիլիպինները, Շվեյցարիան, Էկվադորը եւ Եթովպիան:
Վենեսուելան, Գերմանիան, Քենիան, Կոտ դ՛Իվուարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կորեայի Հանրապետությունը եւ Եթովպիան Խորհրդի գործող անդամներ են եւ առաջադրվել են նոր ժամկետով այն դեպքում, երբ Բուրունդին, Վրաստանը, Մոնղոլիան, Պանաման եւ Տոգոն դեռ ոչ մի անգամ նրա կազմում չեն եղել:
Խորհրդի կազմի մեջ մտնում է 47 պետություն, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է ՄԱԿ-ի ԳԱ-ի անդամների ձայների մեծամասնությամբ՝ ուղղակի գաղտնի քվեարկության ճանապարհով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: