ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները Դուշանբեում կքննարկեն գործակցության գերակա ուղղությունները
ՄիջազգայինԱՊՀ-ի մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը հոկտեմբերի 30-ին տեղի կունենա Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ԱԳ նախարարության ներկայացուցիչ Աբդուլֆայզ Ատոյին:
«2015 թվականին Տաջիկստանի Հանրապետությունն ստանձնել Է ԱՊՀ-ի անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների եզրափակիչ նիստը հոկտեմբերի 30-ին Դուշանբեում անցկացնելու պատասխանատվությունը»,-հիշեցրել Է Ատոյին:
Նրա խոսքով՝ նիստում քննարկվելու են ԱՊՀ-ի երկրների համագործակցության գերակա ուղղությունները:
Սպասվում Է, որ Դուշանբե կժամանեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Բելառուսի վարչապետները: Նիստում Թուրքմենստանը կներկայացնի նախարարների կաբինետի փոխնախագահը, իսկ Ուզբեկստանը՝ փոխվարչապետը: Նիստին հրավիրված Է նաեւ Տաջիկստանում ՈՒկրաինայի դեսպանը:
Ծրագրի համաձայն՝ նիստի մասնակիցներին հոկտեմբերի 30-ի առավոտյան կընդունի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Այնուհետեւ մասնակիցները օրակարգում ընդգրկված հարցերը կքննարկեն նախ նեղ, այնուհետեւ՝ ընդլայնված կազմով:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում նախատեսվում Է քննարկել փաստաթղթերի 40 նախագիծ: Օրակարգի յուրաքանչյուր չորրորդ նախագիծ նպատակամղված Է տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը: