Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան Վիեննայի հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել
ՄիջազգայինՎիեննայում կայանալիք Սիրիայի վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել ոչ ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարությունը, ոչ էլ ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Ջորջ Սաբրան:
Ինչպես հաղորդում է ara.reuters.com կայքը, նա նշել է, որ բացթողումը հանդիպման թույլ կետն է, քանի որ սիրիացիների վերաբերյալ հանդիպումը տեղի կունենա առանց սիրիացիների: Ջորջ Սաբրան լրջորեն չի վերաբերել նախագծին:
Սիրիայի վերաբերյալ հանդիպումը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 30-ին, որին կմասնակցեն 12 պետությունների ներկայացուցիչներ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հանդիպմանը կմասնակցեն Իրաքի և Լիբանանի ներկայացուցիչները:
Բազմակողմանի հանդիպմանը կնախորդեն բանակցությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, որոնք կկայանան հոկետմբերի 29-ի երեկոյան: