Սիրիական բանակը Դարաայի նահանգում լուրջ վնասներ է հասցրել ահաբեկիչներին
ՄիջազգայինՍիրիական բանակը Դարաայի շրջանում մեծ վնասներ է հասցրել ահաբեկչական կազմակերպություններին:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մասնավորապես Օթման գյուղաքաղաքում զոհեր ու վիրավորներ են արձանագրվել: «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները փորձել են ներթափանցել Բաթ քաղաքի շրջակայք, ինչպես նաև Խան ալ Արնիբա, Թել Ահմար, Դահրա ալ Քասրա բնակավայրեր, որի արդյունքում 27 ահաբեկիչներ են ոչնչացվել:
Համայի նահանգում ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակներում ահաբեկչական խմբավորման ղեկավարն է ոչնչացվել:
Իդլիբի շրջանում նվազագույնը 11 ահաբեկիչներ են ոչնչացվել բանակի իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում: Ռազմական գործողություններին աջակցում են նաև ռուսական ու սիրիական օդային ուժերը: Կառավարական հրետանին ռմբակոծում է Սուկեյկ, Թաման, Խան Շեյխուն բնակավայրերի ուղղությամբ:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: