ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկրներին կոչ Է արել խուսափել տիեզերքում սպառազինությունների մրցավազքից
ՄիջազգայինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 29-ին պետություններին կոչ Է արել խուսափել տիեզերքում սպառազինությունների մրցավազքից, ինչպես նաեւ ավելացնելու ներուժն աստղակերպերի հետ բախման սպառնալիքին հակազդելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բանաձեւը, որն ընդհանուր համաձայնությամբ ընդունվել Է Գլխավոր ասամբլեայի 4-րդ կոմիտեում, «բոլոր պետություններին, առանձնապես զգալի տիեզերական ներուժ ունեցող պետություններին համառորեն կոչ Է անում ակտիվորեն աջակցել տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխման նպատակին հասնելուն»:
Ինչպես նշված Է փաստաթղթում, դա կարեւորագույն պայմաններից մեկն Է «տիեզերական տարածության հետազոտման եւ խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության զարգացման» համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: