Վիեննայում նոյեմբերի 3-4-ի հանդիպմանը կարող են մասնակցել պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչները
ՄիջազգայինՎիեննայում Սիրիայի հարցով հաջորդ շաբաթ կայանալիք բազմակողմ հանդիպմանը հնարավոր է մասնակցեն նաև պաշտոնական Դամասկոսի և սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:
Այդ մասին լուրը TASS-ին հաստատել է արևմտյան դիվանագիտական աղբյուրը:
«Այո, նման սցենար քննարկվում է: Համաձայնեցվում է Վիեննայում հաջորդ հանդիպման ժամանակացույցը և, ամենայն հավանականությամբ, այն կկայանա հաջորդ շաբաթվա ընթացքում, մոտավորապես, նոյեմբերի 3-4-ին, եթե բոլոր կողմերը պատրաստակամություն հայտնեն»,- ասել է աղբյուրը:
Պատասխանելով հարցին` արդյոք նման սցենարը կնշանակի «Ժնև-3»-ի գործընթացի սկիզբ` աղբյուրը նշել է. «առաջին հերթին անհրաժեշտ է հավաքվել, տեսնել, ով կժամանի և ինչ կքննարկենք»: