Փրկարարները Սինայում А321-ի կործանման վայրում որոնումների գոտին ընդլայնում են
Միջազգայինnews.am-ը գրում է.
Եգիպտոսցի փրկարարները А321-ի կործանման վայրում որոնումների գոտին ընդլայնում են օդանավի անկման վայրից մինչեւ 15 քառակուսի կիլոմետր: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի զինվորականներից մեկին:
«Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321-ը, որը շաբաթ Շարմ էշ-Շեյխից ուղեւորվում էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել է Սինայում: Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ է եղել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, փրկարարները զոհերի մարմինները գտնում են օդանավի անկման վայրից մինչեւ 8 կմ շառավղով: Ներկայում 163 մարմին են գտել: