Բախում Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում. ոստիկանությունն ստիպված է եղել արցունքաբեր գազ է կիրառել
Միջազգային.tert.am-ը գրում է.
Թուրքիայի Քոջալեի նահանգի Դարըջա շրջանում քվեարկության ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, ոստիկանությունը վիճաբանող կողմերին բաժանելու համար ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:
Ըստ տարածված տեղեկատվության՝ տեղամասերից մեկում 80 տարեկան կնոջը փորձել են օգնել ազգականները, ինչի պատճառով էլ վեճ է սկսվել հանձնաժողովի անդամների ու ազգականների միջև:
Համաձայն պնդումների՝ հանձնաժողովի ԱԶԿ-ական ղեկավարը տարեց կնոջ ձեռքից վերցրել է քվեաթերթիկն ու պատռել:
Սկսված վիճաբանությունը վերածվել է ԱԶԿ-ի և ԺԴԿ-ի միջև բախման է վերածվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու արցունքաբեր գազ են կիրառել: Սկսվել է քննություն: