Դիարբեքիրում թուրք զինվորները թույլ չեն տալիս քրդերին գնալ ընտրությունների
Միջազգայինnews.am-ը գրում է.
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջեի շրջանում զինվորականները փակել են ճանապարհները եւ քուրդ բնակչությանը թույլ չեն տալիս գնալ քվեարկելու։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Evrensel կայքը, Լիջեի շրջանում թուրք զինվորականները փակել են դեպի ընտրատեղամսեր գնացող ճանապարհները՝ պնդելով, թե չանապարհին ականներ կան։
Նշվում է, որ ճանապարհներին արդեն մոտ 200 մեքենա է սպասում, որ գնան քվեարկելու։
Նշենք, որ Լիջեի շրջանում նախորդ ընտրություններում քրդական կուսակցությունը հավաքել էր գրեթե 95 տոկոս ձայն։