Բելգիական խոշոր ավիաընկերությունը դադարեցրել է Սինայի տարածքի վրայով չվերթները
ՄիջազգայինԲելգիայի՝ մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը՝ Jetairfly-ը, շաբաթ օրվանից դադարեցրել է Սինայի թերակղզու վրայով իրականացվող չվերթները: Այս մասինՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Ռուսական ավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիաաղետը տեղի է ունեցել շաբաթ: Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus-321 ինքնաթիռում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ է եղել: Բոլորն էլ զոհվել են:
Jetaifly-ի ներկայացուցչի փոխանցմամբ, այս միջոցառումները ձեռնարկվել են՝ Շարմ էլ-Շեյխից թռչող ուղեւորներին չվերթների անվտանգության հարցում վստահեցնելու համար: