Կեցցե «Իսլամական պետությունը». բղավել են Դավութօղլուի կուսակիցներն ու հարձակվել քրդերի վրա
ՄիջազգայինԹուրքիայի Ուրֆա նահանգի տեղամասերից մեկում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները «Կեցցե «Իսլամական պետությունը» բղավելով՝ հարձակվել են ընտրատեղամասի քուրդ դիտորդների վրա։
Այս մասին տեղեկացնում է թուրքական BirGun կայքը՝ շեշտելով, որ ընտրատեղամասում քուրդ դիտորդների վրա մոտ 100 հոգանոց խումբ է հարձակվել, ովքեր շեշտել են, որ իրենք ԱԶԿ-ից են՝ բացականչելով. «Կեցցե «Իսլամական պետությունը»։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունենում Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունները։