«Ալ Քաիդա»-ն ահաբեկիչներին առաջարկել է միավորվել Ռուսաստանի եւ Արեւմուտքի դեմ պայքարում
Միջազգային«Ալ Քաիդա»-ն իսլամիստների խմբավորումներին առաջարկել է դադարեցնել ներքին պայքարը եւ համատեղ դիմակայել Ռուսաստանի, Արեւմուտքի, ինչպես նաեւ Սիրիայի եւ Իրանի սպառնալիքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters-ին, այս կոչով հանդես է եկել ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Այման ալ Զավահիրին: Գործակալության տվյալներով՝ նրա հայտարարությունը նոյեմբերի 1-ին հրապարակվե լ է «Ալ Քաիդա»-ի հետ կապված կայքերից մեկում:
«Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիները եւ «Հզբոլլահ»-ը միավորվում են մեր դեմ մղվող պատերազմում: Մի՞թե մենք ի վիճակի չենք վերջ դնել երկպառակությանը եւ մեր համատեղ ջանքերն ուղղել նրանց դեմ»,- նշել է ահաբեկիչների պարագլուխն ուղերձում:
Նա գլխավոր թիրախը համարել է Միացյալ Նահանգները: Ալ Զավահիրին նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ կռվող ապստամբներին նախազգուշացրել է ԻՊ-ի դեմ հակամարտության մեջ ներքաշվելուց: