Լոնդոնում պաշտոնապես մեկնարկել Է Ծննդյան տոների սեզոնը
ՄիջազգայինԼոնդոնում պաշտոնապես մեկնարկել Է Ծննդյան տոների սեզոնը. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի գլխավոր առեւտրական փողոցում՝ Օքսֆորդ-սթրիթում, նոյեմբերի 1-ի երեկոյան հանդիսավոր արարողության ժամանակ վառվել են տոնական լույսերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավանդաբար լուսավառությունը միացնելու պատիվը տրվում Է աստղերից մեկին. այս տարի այն բաժին Է ընկել ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգին:
Օքսֆորդ -սթրիթի երթեւեկելի մասի վերեւում վառվել են հինգ հարյուր ոսկեգույն եւ արծաթագույն լապտերիկներ: Այդ պահից խանութներում եւ առեւտրական կենտրոններում պաշտոնապես մեկնարկում են տոնական ակցիաներն ու սպառավաճառքները: Դրանցից շատերը նոյեմբերի 1-ից արդեն զարդարված են Ծննդյան տոների տոնածառերով եւ լուսավորմամբ:
Նախորդ տարիներին Լոնդոնում Ծննդյան տոների սեզոնը բացել են Ռոբի Ուիլյամսը, Spice Girls խմբի մասնակիցները եւ այլ հայտնիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: