Թուրքիայի նախագահական պալատի դիմաց իրավապահները կրակել են անհայտ անձի վրա
ՄիջազգայինԹուրքիայի Թարաբիայի նախագահական պալատի դիմաց տեղի անվտանգության ուժերը կրակել են անհայտ անձի վրա, ով ցանկացել է մոտենալ պալատին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Անվտանգության ուժերը դիմել են զենքին այն ժամանակ, երբ տվյալ անձը չի ենթարկվել կանգնելու հրահանգին: Նշվում է, որ նրա վիճակը խիստ ծանր է: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց: