Թանձր մառախուղի պատճառով 65-ից ավելի չվերթներ են չեղյալ հայտարարվել Լոնդոնի օդանավակայաններում
ՄիջազգայինԹանձր մառախուղի պատճառով նոյեմբերի 2-ին 65-ից ավելի ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել Լոնդոնի «Հիթրոու» եւ «Լոնդոն Սիթի» օդանավակայաններից: Առաջինից չեն մեկնել 43 ինքնաթիռներ (ուղարկվողների ընդհանուր թվի մոտավորապես 10 տոկոսը), երկրորդից՝ ավելի քան քսանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոյեմբերի 1-ին «Հիթրոու» օդանավակայանում մառախուղի պատճառով չեղյալ Էր հայտարարվել 50 չվերթ: Շատ ինքնաթիռներ, որոնք պետք Է Լոնդոն ժամանեին նախօրյակին, «Հիթրոու»-ում վայրԷջք են կատարել միայն երկուշաբթի առավոտյան:
Հյուսիսային Անգլիայի հարավում երեք խոշոր օդանավակայանների՝ Մանչեսթրի, Լիդս-Բրեդֆորդի, Լիվերպուլի Ջոն Լենոնի անվան, ինչպես նաեւ հյուսիսիռլանդական Բելֆասթի միջազգային օդանավակայանի վարչակազմերը նույնպես նոյեմբերի 2-ին որոշում են ընդունել չեղյալ հայտարարել թռիչքների մի մասը: Սպասվում Է, որ առանձին չվերթներ կչեղարկի նաեւ Լոնդոնի՝ չափերով երկրորդ՝ «Գաթվիք» օդանավակայանը:
Մեծ Բրիտանիայի վրա հաստատված մառախուղը պահպանվում Է արդեն երկրորդ օրն անընդմեջ. այն պատել Է Անգլիայի մեծ մասը եւ Ուելսի արեւելյան շրջանները: Տեղ-տեղ տեսանելիությունը չի գերազանցում 90 մետրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: