Վարկատուների պայմանները բավարարելու համար Հունաստանը դեռ շատ բան ունի անելու. Եվրախմբի ղեկավար
ՄիջազգայինՎարկատուների պայմանները բավարարելու համար Հունաստանը դեռ շատ բան ունի անելու:
Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը:
Նրա խոսքով` անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ, միաժամանակ պարտքի կայունություն, գնաճային կանխատեսումները, բարեփոխումների հեռանկարները:
Հունական կառավարությունը «լուրջ աշխատանքներ պետք է տանի», որպեսզի ստանա վարկատուների աջակցությունը, հայտնել է Դեյսելբլումը. «Հուսով եմ, որ մինչև տարեվերջ հետագա քայլերը կհամաձայնեցվեն»,- եզրափակել է Եվրախմբի ղեկավարը: