Արտաքին ճնշումը ստիպում է Ռուսաստանին ավելի զարգանալ. Պուտին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ իր երկիրն ունի յուրահատուկ հնարավորություն ավելի զարգանալու` ի շնորհիվ այն մարդկանց եւ ուժերի, ովքեր փորձում են իրենց դրանում խանգարել:
«Կյանքն այնպես է դասավորվել, որ նրանք ովքեր ցանկանում էին մեզ խանգարել, մեզ անգամ աջակցում են, որովհետեւ մենք ստիպված ենք կենտրոնացնել մեր ուժերը մեր ներքին զարգացման ուղղությամբ»,- ասել է Պուտինը` հավելելով, որ ՌԴ-ի զարգացման համար պետք է զբաղվել գիտության զարգացմամբ, զարգացնել բարձր տեխնոլոգիաներ:
«Մենք այդ ամենը կանենք, բնականաբար մեր քաղաքացիների ակտիվ աջակցության շնորհիվ», - ասել է նա: