Մոսկվայում տոնական հանրահավաքի մասնակիցները հարգեցին A321 ինքնաթիռի կործանման զոհերի հիշատակը
ՄիջազգայինԺողովրդական միասնության օրվա տոնակատարության առթիվ Մոսկվայում կազմակերպված հանրահավաք-համերգն սկսվել Է լռության րոպեով՝ ի հիշատակ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհված ռուսաստանցիների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Հանրահավաք-համերգին նախորդել Է զանգվածային երթը, որը մեկնարկել Էր մետրոյի «Մայակովսկայա» կայարանից: Շարասյունն անցել Է Տվերսկայա փողոցով եւ Թատերական միջափողոցով՝ մինչեւ Ռոժդեստվենկա փողոց: Ոստիկանության տվյալներով՝ երթին մասնակցել Է շուրջ 85 հազար մարդ:
Ակցիայի կազմակերպիչը Հանրային պալատի նախաձեռնող խումբն Է:
Ժողովրդական միասնության օրը ՌԴ-ում ամեն տարի նշվում Է նոյեմբերի 4-ին՝ սկսած 2005 թվականից: