Ճանաչվել են A321-ի աղետի հետեւանքով զոհվածների 33 մարմիններ
ՄիջազգայինՃանաչվել են Եգիպտոսում A321 աերոբուսի աղետի հետեւանքով զոհվածների 33 մարմիններ, մարմինների հանձնումը հարազատներին սկսվել Է: Ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 4-ին այս մասին լրագրողներին հայտնել Է Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Ալբինը՝ ամփոփելով օպերատիվ շտաբի եւ աշխատանքային խմբի ա ռավոտյան նիստի արդյունքները:
«Կառավարական հանձնախմբի որոշմամբ՝ որոնման գոտին ընդլայնվել Է մինչեւ 40 կիլոմետր»,- նշել Է Ալբինը:
«Առավոտյան ժամը 9-ի դրությամբ քննչական մարմինների աշխատանքի արդյունքում ճանաչվել են 33 զոհվածներ: Զոհվածների 22 ընտանիքների փաստաթղթերը տրվել են, եւս 11-ը պատրաստվում են: Զոհվածներից մեկը հանձնվել Է հարազատներին»,- նշել Է Ալբինը:
«33 զոհվածների թվում 15-ը Սանկտ Պետերբուրգի բնակիչներ են»,- ճշտել Է Սանկտ Պետերբուրգի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ռժանենկովը: «Վճարումները կսկսվեն վաղվանից,- ճշտել Է նա: