ԿԺԴՀ-ում յուրաքանչյուր երրորդ երեխան տուժել Է թերասնումից
ՄիջազգայինԿԺԴՀ-ում մինչեւ հինգ տարեկան յուրաքանչյուր երրորդ երեխան թերասնման պատճառով տառապում Է աճի դանդաղումից, հյուսիսկորեացի կանանց մեկ երրորդը տառապում Է սակավարյունությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հայտնել են ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի աշխատակիցները, որոնք մեջբերել Է UPI-ն: & nbsp;
Պարենավորման համաշխարհային ծրագրի՝ Ասիայի երկրների գծով ներկայացուցիչ Դամիան Քինը հայտնել Է, որ բնակչության այդ կատեգորիաներն Էլ ավելի են տուժել այս տարվա սաստիկ երաշտից հետո, որը հանգեցրել Է բրնձի եւ եգիպտացորենի բերքի նվազման: Ընդհանուր առմամբ ընթացիկ տարում բերքը կրճատվել Է 10 – 15 տոկոսով:
Հյուսիսային Կորեայի բնակչության համար Էլ ավելի ծանր հետեւանքներից խուսափելու համար ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը պարենի գնման համար միջոցների հանգանակման ժամկետը երկարացրել Է մինչեւ 2016 թվականի հունիսը: Մասնավորապես, պլանավորվում Է ներգրավել 160 միլիոն դոլար, առայժմ հանգանակվել Է սոսկ կեսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: