Ալիեւը երկօրյա այցով կմեկնի Վրաստան
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 5-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ծրագրվում է Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների դեմ առ դեմ եւ ընդլյանված ձեւաչափով հանդիպում, քաղաքականության, անվտանգության, առեւտրի եւ էկոնոմիկայի, տարանցման, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում երկկողմանի համագործակցության խորացման հռչակագրի ստորագրում:
Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարությամբ: Պաշտոնական այցի շրջանակում Ալիեւը կհանդիպի նաեւ Վրաստանի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ:
Ծրագրվում է հանդիպում նաեւ համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Այնուհետեւ Ալիեւը կհանդիպի Մարնեուլի շրջանում բնակվող ադրբեջանցիների հետ եւ կայցելի սառնարանային տնտեսություն: Ալիեւի այցը Վրաստան կշարունակվի մինչեւ նոյեմբերի 6-ը: