Իրանի քաղաքներում տարածվել Է հակաամերիկյան ցույցերի ալիքը
ՄիջազգայինԻրանում հակաամերիկյան զանգվածային ցույցեր են անցկացվում նոյեմբերի 4-ին, երբ երկրում նշվում Է Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման 36-րդ տարեդարձը, տեղեկացնում Է Press TV իրանական հեռուստաալիքին:
Իրանի մայրաքաղաքում ցույցը, որն ուղեկցվել Է ամերիկյան դրոշների հրկիզմամբ, սկսվել Է Թեհրանի համալսարանից, որտեղից դրա մասնակիցները շարժվել են մինչեւ այն շենքը, որտեղ ավելի վաղ տեղավորված Էր ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը:
1979 թվականի նոյեմբերի 4-ին իրանցի մի խումբ ուսանողներ Թեհրանում գրավեցին ԱՄՆ-ի դեսպանատունը, որը, նրանց կարծիքով՝ վերածվել Էր «լրտեսության բույնի», որտեղ մշակվում Էին երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո իշխանության եկած ղեկավարության տապալման պլաններ: ԱՄՆ-ի 52 քաղաքացիներ 444 օր պահվում Էին դեսպանության շենքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: